▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլի 7. հերթական անակնկալ ֆլեշ-մոբը՝ Երևանի մետրոպոլիտենում

Մայրության և գեղեցկության օրվա առթիվ ֆլեշ-մոբեր են կազմակերպվել ինչպես մայրաքաղաքի փոցողներում, այգիներում ու պուրակներում, այնպես էլ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում: Գունագեղ միջոցառումների ականատես կանայք և աղջիկները ստացել են նաև ծաղիկներ և Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներ:

Գեղեցիկ միջոցառումից անակնկալի եկած ուղևորներն ու մետրոպոլիտենի աշխատակիցները խոստովանել են, որ ավանդական դարձած այս նախաձեռնությունը դրական լիցքեր և բարձր տրամադրություն է պարգևում ողջ օրվա համար:

 

    

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
     և հասարակայնության հետ կապերի վարչություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին