▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլյան պատերազմը և՛ անակնկալ էր, և՛ անակնկալ չէր. Սերժ Սարգսյանը՝ պատերազմի դասերի մասին

Այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ հատուկ նիստում  վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ապրիլյան պատերազմը և՛ անակնկալ էր, և՛ անակնկալ չէր:

«Շատ դեպքերում մարդիկ գրեթե համոզված են լինում ինչ-որ բանում, բայց ներսում հույս են փայփայում, որ գործընկերը կղեկավարվի առողջ տրամաբանությամբ եւ չի անի քայլեր, որոնք վնասակար են երկու կողմերի համար»,-ասաց նա:

Խոսելով ապրիլյան պատերազմի դասերի մասին, նա ընդգծեց, որ առաջին դասը պետք է համարել այն, որ այլեւս գոնե շատ տեւական ժամանակ մենք երբեք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, ցանկությունը՝ ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:

«Թե ինչքան հաջողվեց Ադրբեջանի ղեկավարությանն իրականացնել իր ծրագրերը, կարծում եմ, այսօրվա շփման գծի պատկերը խոսում է այն մասին, որ իհարկե, չի հաջողվել։

Հաջորդ դասը այն է, որ պետք է ամենամեծ ուշադրությունը դարձնել հայկական զինված ուժերի բարեփոխմանը, նոր սպառազինությունների ձեռքբերմանը, սեփական սպառազինություն արտադրելուն։ Եվ որ ամենակարեւորն է, հայկական զինվորի ու սպայի ոգին միշտ բարձր պահելու, առօրյայում նրա կենցաղային խնդիրները լուծելու, եւ ապագայի նկատմամբ որեւէ իրադարձության պայմաններում նրանց վստահությունն ամրապնդելու հարցերը»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, բոլորը վկան են եղել այն բարեփոխումների, որ եղել են մեր զինված ուժերում. «Արդեն իսկ արվել են մի շարք քայլեր՝ առաջնագծի լրացուցիչ կահավորում, սեփական ռազմաարդյունաբերական համալիրի խնդիրների՝ ուշադրության կենտրոնում պահելու հանգամանքը եւ այլն, մեզ վստահություն են ներշնչում, որ մենք այլեւս այն չենք, ինչ եղել ենք մինչեւ 2016 թվականի ապրիլը»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին