▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլյանի հանձնաժողովը վաղը գրավոր կպատասխանի Սերժ Սարգսյանի բարձրացրած հարցերին

Ապրիլյան պատերազմի հանգամանքերն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը վաղը գրավոր կպատասխանի Սերժ Սարգսյանի գրության մեջ բարձրացված հարցերին։

Այս մասին news.am-ին հայտնել է գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը։

Հարցին, թե արդյո՞ք 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովից արձագանքել են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի այսօրվա գրությանը, գրասենյակի պատասխանատուն տեղեկացրել է.

«Այո, գրությունը ստանալուց հետո պատրաստակամություն են հայտնել վաղը` ապրիլի 8-ին, գրավոր պատասխանել գրասենյակի գրության մեջ բարձրացված հարցերին»:

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի կողմից այսօր պաշտոնական գրություն է ուղարկվել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին` ի պատասխան ս.թ. ապրիլի 6-ին նրա կողմից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հղված գրության:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին