▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա-ն դու ես, մեկ էլ....Փաշինյանը` Շարմազանովին

Արդեն տեղեկացրել էինք, որ ԱԺ քառօրյայի հերթական նիստը բավական բուռն սկսվեց:Լարված իրավիճակի գագաթնակետը եղավ Էդուարդ  Շարմազանովի ու Փաշինյանի միջև բանավեճը, որը փորձում էր հանդարտեցնել  ԱԺ նախագահի տեղակալ Հ.Նաղդալյանը: 

Նշենք, որ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը  նշում էր, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու ՀԱԿ-ի ներկայացրած  հարցապնդմանը: «Կրկնում եմ կոռուպցիան պրոբլեմ է, աղբ է պետության համար եւ ժողովրդավարության ամենամեծ պրեբլեմեներից մեկն է: Մենք աստիճանաբար պայքարում ենք դրա դեմ: ՀՀԿ-ն քվեարկելու է դեմ այս հարցապնդմանը», -Շարմազանովին ընդհատել էր ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, պնդելով, որ վարման կարգի վերաբերյալ խոսքը վերածվում է բանավեճի, ինչը անթույլատրելի է:

Ի պատասխանˋ Շարմազանովը մատ է թափ տվել  Նիկոլ Փաշինյանին: Փաշինյանը շարունակել էր տեղից խոսել, որից հետո Շարմազանովը բարձրախոսից դուրս խոսքի մեջ օգտագործել է «արա» դիմելաձևը, ինչն էլ հունից հանել է  Փաշինյանին։ «Արա»-ն դու ես, մեկ էլ շեֆդ ա»,-պատասխանել է Փաշինյանը։ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հորդորել է պատգամավորներին կարգ ու կանոն պահպանել, որից հետո տեղին է ունեցել քվեարկությունը եւ ՀԱԿ-ի հարցապնդումը ձայների մեծամասնությամբ մերժվել է: 

Տեսանյութը` «Ա1+»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին