▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արագած Ախոյանը կոտրեց արտահոսքի սառույցը. տեսնենք՝ հաջորդն ով է

Արագած Ախոյանը կոտրեց արտահոսքի սառույցը: Տեսնենք՝ հաջորդն ով է: Կամ առհասարակ կլինի՞ արդյոք հաջորդ, թե՞ կլինենք հաջորդներ: Ինչևէ, զարգացումները հետաքրքիր ընթացք են ստանում:
Ներքաղաքական այս վերջին գործընթացները դեժավյուի կամ նոստալգիկ (ոմանց համար) էֆֆեկտ ունեն:
Դեռևս հասարակական հիշության մեջ թարմ են այն ժամանակները, երբ ՕԵԿ-ը հայտարարեց իր ընդդիմություն լինելու մասին, ու միանգամից պատգամավորներ, նախարարներ, մարզպետեր, ու այլ կարևոր ֆունկցիոներներ միանգամից լքեցին հարազատ կառույցը, ամենացայտուն օրինակը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն է, ով այժմ ԲՀԿ կարկառուն ներկայացուցիչներից է: Բոլորովին վերջրես ՕԵԿ-ի՝ կոալիցիան լքելու մասին լուրն ու դրան հաջորդած իրադարձությունները շատ չէին տարբերվում նախորդից: Ի՞նչ է կատարվում ԲՀԿ-ում: Փաստորեն ստացվել է այնպես, որ ԲՀԿ-ն իր մոբիլիզացմանը զուգահեռ նաև նոսրանալու ռիսկի տակ է` մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ սկզբունքով:
Չի բացառվում, որ կլինեն էլի համարձակներ՝ հրաժարվելու իրենց մտադրության մասին բարձրաձայնելուց: Իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի, ուստի պետք է հետևություններ անել վերաիմաստավորելուց ու քաղաքագիտական վերլուծություններ լսելուց զատ:

Վահագն Սարոյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին