▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Շտապօգնության բժշկական ծառայությունը համարվում է և համարվելու է բոլորի համար անվճար․ Արսեն Թորոսյան

Գիշերվա 2-ին` 3 տեղով միանգամից Գառնիում հրդեհ է սկսվում՝ չի կարա պատահական լինի․․․Ֆելիքս Ցոլակյան

Niva-ն 20 մ բարձրությունից ընկել է Գառնու ձորն ու այրվել. մեքենայում հայտնաբերվել է կնոջ մոխրացած դի

«Մենք վախենում ենք մեր ինքնիշխանության համար». Կարպիս Փաշոյան

Կարծում եմ՝ բոլոր հարցերի մատչելի պատասխան է սա․ Նիկոլ Փաշինյան

Տիգրան Ավինյանն Ամուլսարի մասին նոր գրառում է կատարել

ՊԵԿ-ի դիմաց բողոքի ցույց իրականացրած քաղաքացու ապրանքը չի մաքսազերծվել, քրգործ է հարուցվել. ՊԵԿ

Մեկին աշխատանքից ազատել ենք խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին չենք ընդունել. . .

Քաղաքապետարանը Երևանում 71-հարկանի երկնաքեր կառուցելու շինթույլտվություն չի տվել

Փոփոխվում են «Կյանքի ստենտ» ծրագրի չափանիշները․ Առողջապահության նախարար

Ինձ մտահոգեց հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքը․ Նաիրա Զոհրաբյան

Հրդեհ Արայի լեռան ստորոտում. այրվում է խոտածածկույթ

Հույս ունեմ՝ այս աշխատանքները տեսանելի են. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Աշխատանքային էթիկան այսքան ժամանակ թույլ չի տվել խոսել առկա բազմաթիվ բացթողումների մասին. Տիգրան Ավինյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկի՝. . .

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

Բաղրամյան պողոտայում ստիպված ուժ կիրառվեց, ոչ թե բռնի, այլ համաչափ ֆիզիկական ուժ. ոստիկանություն

Համակարգչի օգնությամբ այլ անձանց բանկային քարտերից հափշտակություն են կատարել. մեղադրանք է. . .

Ֆելիքս Ցոլակյանը մանրամասներ է ներկայացրել հրդեհի և հրդեհաշիջման աշխատանքների ընթացքի վերաբերյալ

Ինչպես և պայմանավորվել էինք՝ Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական

Սուրիկ Խաչատրյանը Փարիզում է, կոմայի մեջ, շատ վատ է. Սեյրան Սարոյան

Ես տան պապան եմ, կնիկս էլ՝ մաման. սրանք ուզում են մնդռեն էս ամեն ինչը. Սարոյանը՝ Ստամբուլյան. . .

Զենք-զինամթերքի հայտնաբերում Վաղարշապատում. 8 քաղաքացի բերման է ենթարկվել

Հունվարի 1-ից ուսուցիչների նվազագույն աշխատավարձը 108 հազար դրամից պակաս չի լինելու. Արայիկ Հարությունյան

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը. կա տուժած

Մթոմ ես կարամ քայլեմ, որ մի հատ էլ փախնեմ. Սեյրան Սարոյան

Արձանագրվել է Սիբիրյան խոցի դեպք

Սոնա Աղեկյանը դույլերով կոյուղաջուր է տարել Երևանի քաղաքապետարան

Ծեծ և խուլիգանություն Երևանում. կան բերման ենթարկվածներ. նրանցից մեկը բաժնում կոտրել է պատուհանի ապակին

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ

Դժվար է 37-ում շարունակել լինել ինքնուրույն ու մնալ միայնակ. Նազենի Հովհաննիսյանի գրառումը

Ինձ համար ամբողջությամբ ընդունելի է Նիկոլ Փաշինյանի մոտեցումը. Դանիել Իոաննիսյան

Ով կփոխարինի Արծրուն Հովհաննիսյանին

Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան գրառում է կատարել

Խուզարկություն` Սեյրան Սարոյանի տանը. նա հասցրել է փախչել հետնամուտքով

Հայաստան կժամանեն Օբաման, Ցուկերբերգը, Գեյթսը

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. Նիկոլ Փաշինյան

Երիտասարդը դաժանաբար սպանել, ապա այրել է տանտիրոջ դին․ Ոստիկանության տեսանյութը

Թվով 11-րդ զորամասը անցավ զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգին. Նիկոլ Փաշինյանը. . .

Ջերմուկի ճակատագիրը` որպես առողջարանային քաղաք․ Մանրամասնում է Նիկոլ Փաշինյանը

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Ամուլսարը շահագործվելու է Հայաստանի համար աննախադեպ բարձր ստանդարտներով. Նիկոլ Փաշինյան

Ավիապատահար Գյումրիում. «Պոբեդայի» ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

«Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ` Ամուլսարի հարցով. Լենա Նազարյանը մանրամասներ է հայտնում

«Եթե կա կասկած, Ամուլսարի հերն էլ շուն դառնա, այդ կազմակերպությանն էլ, հանքը չի. . .

Երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ. Նիկոլ Փաշինյան

Գեղարքունիքի մարզի 550 երեխա զվարճանում է Սևանում. ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնությունը

Արագիլների անկման կապակցությամբ Հրազդան գետի, Հովտաշենին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ են իրականցվում

 

Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների անկման կապակցությամբ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Տեսչական մարմնի աշխատակիցների օպերատիվ աշխատանքների արդյունքում, դեռեւս օրեր առաջ յուղոտված փետուրներով 1 արագիլ տեղափոխվել է ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ՝ պարզելու համար ինչ նյութերով են աղտոտվել թռչունները: 
Այս պահին իրականացվում են Հրազդան գետի եւ Արարատի մարզի Հովտաշեն համայնքին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ ջրերի աղտոտվածությունը պարզելու նպատակով: 
Ուսումնասիրություններ են իրականացվում նաեւ տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտներից արտահոսող կեղտաջրերի մասով: 
Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների անկման կապակցությամբ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Տեսչական մարմնի աշխատակիցների օպերատիվ աշխատանքների արդյունքում, դեռեւս օրեր առաջ յուղոտված փետուրներով 1 արագիլ տեղափոխվել է ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ՝ պարզելու համար ինչ նյութերով են աղտոտվել թռչունները:

 

Այս պահին իրականացվում են Հրազդան գետի եւ Արարատի մարզի Հովտաշեն համայնքին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ ջրերի աղտոտվածությունը պարզելու նպատակով: 

Ուսումնասիրություններ են իրականացվում նաեւ տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտներից արտահոսող կեղտաջրերի մասով: 

Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ֆեյսբուքյան օգտատեր Լյուբա Բալայանն էլ իր էջում գրել է. «Օրեր առաջ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կենդանաբանության ինստիտուտի բակ բերեցին արագիլի առանձնյակ (լուսանկրում), որը ամբողջությամբ պատված էր կեղտի ու ճենճի հաստ շերտով և որի հետևանքով թռչունը անընդունակ էր թռչելու: Թռչնի ընդհանուր փետրավորման 80%՝ հատկապես վերին ծածկող փետուրները, գլուխ, վիզ, առավել նվազ՝ թափահարողները ծածկված են յուղանյութով՝ ապա փոշիով: Առանձնյակը բավականին առողջ ու առույգ էր, սակայն փետուրների միահյուսվածության, դրանց վրա կուտակված փոշու, այնուհետև կոշտ շերտի ձևավորման պատճառով այն չի թռչում: Փետուրների արտաքին զննման արդյունքում պարզվեց, որ փետուրների վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ պարենային՝ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ: Մենք փորձեցինք մաքրել փետուրների մի քանի նմուշ թռչնի համար ոչ վնասակար նյութով, սակայն միայն տնտեսական օճառի լուծույթի դեպքում մեզ հաջողվեց փետուրները ազատել այդ շերտից, ինչը լավ նախադրյալ չէ: 
     Ստեղծված իրավիճակի կապակցությամբ, մեր մասնագետները (Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի ինստիտուտ և Հայաստանի թռչունների պահպանման միություն (ASPB) շրջապտույտ կատարեցին Արարատյան հարթավայրում՝ սկսած Արմաշի ձկնաբուծական տնտեսությունից ընդհուպ մինչև Մասիս քաղաք և Սիս համայնք ընկած հատվածը՝ ընգրկելով այդ տարածքներում բոլոր արագիլաբնակ համայնքները, որոնք գտնվում են ափամերձ հարևանության մեջ: Արդյունքում, Հովտաշեն գյուղում հայտնաբերվեց մեծ թվով արագիլների քանակ (գրեթե թռչունների 70%), որոնք գտնվում էին նույն վիճակում, ինչ մեզ մոտ բերված արագիլը (բոլոր լուսանկրները կցում եմ): 
     Իրավիճակը շատ ավելի սոսկալի էր, քան մենք պատկերացնում էինք, երբ մեր մասնագետները ականատես եղան, թե ինչպես երիտասարդ արագիլներ, շատ անգամ՝ չթռչող ձագեր սոված թափառում էին գյուղական համայնքի փողոցներում: Կարծում եմ պատճառը ավելին քան ակնհայտ է՝ ծնողների մեծ մասը, ի վիճակի չլինելով կեր հայթայթել և կերակրել իրենց ձագերին, ակամա մատնում են իրենց ձագերին սովի, թուլացմանը և այլն: Սույն իրավիճակը որակավորում եմ որպես էկոլոգիական աղետ: 
     Անհապաղ հարկավոր է պարզել՝ որտեղ է տեղի ունեցել պարենային յուղանյութի մասնակցությամբ թափոնների խոշոր առաջացում/նետում բնական միջավայր՝ ավելի հստակ Հրազդան գետի մեջ, որի հետևանքով հարյուրավոր արագիլներ դատապարտված են անկմանը: Ո՞վ է պատասխան կրում այս ամենի համար և ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու պատկան մարմինների կողմից: 
     Ի դեպ` այդ աղետը տեղի է ունեցել շուրջ մեկ ամիս (20-25 օր) առաջ, քանի որ մեր կողմից զննված արագիլի վրա արդեն դուրս էին էկել նոր փետուրներ / աղավնափետուրներ, որոնք վկայում են այդ մասին: Հնարավոր չէ կանխատեսել թե, ինչ է լինելու այս արագիլների հետ: Իհարկե տեսականորեն կարելի է ենթադրել, որ դրանց որոշ մասը կփրկվի, եթե հասնի փետրաթափության շրջանին, բայց մեր կարծիքով դա քիչ հավանական է, քանի որ ճենճանման նստվածքի պատճառով առաջացած պատյանի պես կոշտ շերտը խանգարում է նոր փետուրների բնականոն աճին:

Սույն գրառումս ԱՀԱԶԱՆԳ ՉԷ: Բնապահպանության և ընդերքի տեսչությունն արդեն տեղեկացված է:

Սույն գրառումս խնդրում եմ դիտարկել որպես ԿՈՉ պետական մարմիններին՝ ստեղծված իրավիճակը դիտարկել ՔՐԵԱԿԱՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ. վերահսկել բոլոր սննդամթերք արտադրող հաստատությունները, լինի դա ձկան/ձկնամթերքի, մսամթերքի կամ այլ բուսական սննդամթերքի պահածոների գործարաններ, փոքր ու միջին արդրամասեր, որոնք գտնվում են այդ տարածքում և անմիջական շփման մեջ են գետահոսքերի հետ: Մեղավորներին ենթարկել քրեական պատասխանատվության:

Լուսանկարները՝ Մ. Ղասաբյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին