ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի խորհրդի անդամ Միթչ Օ' Ֆարելը միջնորդություն է ներկայացրել Հոլիվուդ Բուլվար-Վեսթերն Ավենյու փողոցների խաչմերուկը «Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ» անվանելու մասին:Masis Post-ի փոխանցմամբ՝ միջնորդությունը նաև առաջարկում է Լոս Անջելեսի տրանսպորտի վարչությանը հիշատակի մշտական նշաններ տեղադրել խաչմերուկի շրջակայքում: Փաստաթուղթը քաղաքային խորհրդում քվեարկության կդրվի առաջիկա շաբաթներին:
«Լոս Անջելես քաղաքը միշտ եղել է հայկական ամենամեծ համայնքներից մեկի տունը: Հայկական մեծ սփյուռքը գլխավորապես կապված է 1915 թվականին Օսմնայան Թուրքիայի կազմակերպած Հայոց ցեղասպանության հետ, որի որին 1.5 մլն հայ է զոհ գնացել և շատ ավելի շատերը բռնի տեղահանվել են իրենց պապենական հայրենիքից: Հարյուր տարի անց Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի կառավարությունը շարունակում է չճանաչել այս պատմական փաստը: Լոս Անջելեսի հայկական համայնքը անդադրում աշխատում է Թուրքիայի և աշխարհի մյուս կառավարությունների կողմից ճանաչման հասնելու համարˋ որպեսզի բարձրացնի իրազեկվածությունը մարդկության դեմ իրագործված այս հրեշավոր հանցագործություների մասին»,- ասվում է միջնորդության մեջ:
Artsakhpress.am
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի խորհրդի անդամ Միթչ Օ' Ֆարելը միջնորդություն է ներկայացրել Հոլիվուդ Բուլվար-Վեսթերն Ավենյու փողոցների խաչմերուկը «Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ» անվանելու մասին: Masis Post-ի փոխանցմամբ՝ միջնորդությունը նաև առաջարկում է Լոս Անջելեսի տրանսպորտի վարչությանը հիշատակի մշտական նշաններ տեղադրել խաչմերուկի շրջակայքում: Փաստաթուղթը քաղաքային խորհրդում քվեարկության կդրվի առաջիկա շաբաթներին:
«Լոս Անջելես քաղաքը միշտ եղել է հայկական ամենամեծ համայնքներից մեկի տունը: Հայկական մեծ սփյուռքը գլխավորապես կապված է 1915 թվականին Օսմնայան Թուրքիայի կազմակերպած Հայոց ցեղասպանության հետ, որի որին 1.5 մլն հայ է զոհ գնացել և շատ ավելի շատերը բռնի տեղահանվել են իրենց պապենական հայրենիքից:
Հարյուր տարի անց Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի կառավարությունը շարունակում է չճանաչել այս պատմական փաստը: Լոս Անջելեսի հայկական համայնքը անդադրում աշխատում է Թուրքիայի և աշխարհի մյուս կառավարությունների կողմից ճանաչման հասնելու համարˋ որպեսզի բարձրացնի իրազեկվածությունը մարդկության դեմ իրագործված այս հրեշավոր հանցագործություների մասին»,- ասվում է միջնորդության մեջ:
Artsakhpress.am