▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջիկայում առնվազն մեկ անգամ էլ կերկարաձգենք արտակարգ դրությունը. Նիկոլ Փաշինյան

Հաշվի առնելով կորոնավիրուսային ներկա իրավիճակը՝ չի բացառվում, որ 4-րդ անգամ ևս արտակարգ դրությունը երկարաձգվի:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ  ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իրավիճակն արդեն ինքն է բերում լուծումների, բայց մենք մյուս կողմից էլ հասկանում ենք, որ չենք կարող անվերջ երկարաձգել արտակարգ դրությունը: Առնվազն հիմա, այս պայմաններում արտակարգ դրությունը կերկարացնենք: Դա բոլոր առումներով խնդիրներ է հարուցում: Միաժամանակ չենք կարող համաճարակային իրավիճակը հաշվի չառնել: Կգանք հնարավորինս բալանսավորված լուծումների, բայց ամեն ինչ տանում է նրան, որ մենք առաջիկայում առնվազն մեկ անգամ էլ կերկարաձգենք արտակարգ դրությունը»,-  մանրամասնեց վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ այսօրվա տեմպը ցույց է տալիս, որ այլ բան անել հնարավոր չէ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ ՀՀ-ում արտակարգ դրությունն արդեն երեք անգամ երկարացվել է: Առաջին անգամ մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել էր ապրիլի 14-ից՝ ժամը 17:00-ից,, 30 օրով, մինչեւ 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Երկրորդ անգամ այդ ժամկետը երկարացվեց մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից, 30 օրով, մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Երրորդ անգամ արտակարգ դրությունը երկարաձգվեց հունիսի 12-ին: Այն ավարտվելու է հուլիսի 13-ին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին