▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առաջիկայում նոր փաստաթղթեր են ստորագրվելու թշնամի երկրի հետ». Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ մեկ այլ փաստաթուղթ ևս ստորագրել»:

«Սա սուտասանների, չարիքի կառավարությունն է: Օր առաջ այս իշխանությանը պետք է հեռացնենք, որպեսզի փրկենք մեր երկիրը: Քանի էս կառավարությունը կա, մենք ամեն առավոտ նոր իրողության առջև ենք կանգնելու: Դրա ապացույցներն այս 3 ամսա մեջ մենք բազմիցս տեսել ենք: Հիմա էլ հենց ստեղից ես ասում եմ՝ առաջիկայում այս սրիկաների կառավարությունը նոր փաստաթղթեր ա ստորագրելու թշնամի երկրի հետ: Ես ենթադրում եմ, որ հիմա Դավիթ Բեկի հետ կապված կրկին լուրջ մտահոգություն ունենք, ոնց որ ժամանակին ասում էինք Շուռնուխի, Որոտանի մասին»,- ասաց Սաղաթելյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին