Սպասում էի այս վերլուծությանը.. Այո, պրագմատիկ վերլուծություն է, բայց, անհամեստ լինեմ ու իմ դիլետանտ հալով թույլ տամ ինձ հակաճառել քաղաքական տիտանին..
1. Դիտարկմանը, թե ընդդիմադիր ուժը չպետք է վիրավորական արտահայտություններ թույլ տա "Պուտինի, Էրդողանի ու Ալիևի" հասցեին, հիշեցնեմ, որ առնվազն թուրքիայի և ադրբեջանի ընդդիմադիրները նման "մեծահոգի" բաներ չեն անում և դա բնական է` նրանք ոչ թե իշխանություն են, որ իրենց բառերը քաղաքական հետևանքներ ունենան, այլ ընդդիմություն.. "Պարտնյոր" եզրույթն էլ հակամարտող երկրի հանդեպ դժվար եմ պատկերացնում..
2. Իսկ ինչու է առաջին նախագահը կարծում, թե մենք կռվում ենք Ռուսաստանի կամ ռուս ժողովրդի դեմ? Բացարձակապես այդպես չէ: Մենք պայքարում ենք Սովետը վերականգնելու և Հայաստանը դրա մի մասը դարձնելու պուտինյան նկրտումների դեմ: Պատահական չէ, որ բողոքի մեծ ակցիա ենք նախատեսում Անկախության օրը:
3. Շատ տխրեցրեց մոտեցումը, թե Սարգսյանը պիտի Պուտինին, Հայաստանի արտաքին քաղաքականությունը մշակելիս, "ատչոտ տար": Նույնիսկ վշտացա, որ առաջին նախագահն է այդպես արել.. Դա բերում է մի տխուր մտքի, որ Հայաստանը երբեք անկախ և ԻՆՔՆԻՇԽԱՆ չի եղել..
Ինչ խոսք, կրկնում եմ, առաջին նախագահը անկեղծ էր և պրագմատիկ, իսկ ես ընդամենը մի դեղնակտուց իդեալիստ եմ..
Իզաբելլա Աբգարյանի գրառումը
Ֆեյսբուք