▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Հարությունյանից պրծում չկա

Բարգավաճ Հայաստան կուսակցության շուրջ տեղի ունեցող զարգացումները շարունակում են մնալ քաղաքական քննարկումների առանցքային թեմա: 
Այս մասով բազամթիվ կարծիքներ են հնչում քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների կողմից: Այսօր hraparak.am-ի հետ զրույցում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն անդրադառնալով ԲՀԿ-ի օրակարգային փոփոխություններին ասել է, որ ինքը որոշակի ինֆորմաիցա ունի, որը, սակայն, կցանկանար ուրիշներն ասեին: Նրա պնդմամբ ամենաստոր միջոցներով ճնշումներ են եղել Ծառուկյանի վրա, ընդհուպ՝ ընտանիքին սպառնալը։

Ինչպես տեսնում ենք ԲՀԿ-ն Արամ Հարությունյանից պրծում չունի: Վերջինս չի պատրաստվում համակերպվել այն մտքի հետ, որ իրեն նախկինում սնուցող կառույցն այլևս գոյություն չունի: 
Պարզ է, որ քաղաքական դաշտի հավերժ թեկնածուներն ու «թռնողների» համաբավ ունեցող գործիչների համար այս իրողության հետ համակերպվելը բավականին բարդ է:

Չէ որ Արամ Հարությունյանին,«հաստիքային աշխատանքով» ապահովողն ու վճարողն այսուհետ իր գումարները ներդրնելու է այլ բնագավառներում, իսկ դա նշանակում է, որ քաղաքական դիակներն այսուհետ զրկված են ֆինանսավորումից

Արման Ղարիբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին