▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամիկին այժմ ճառագայթման համար է գումար անհրաժեշտ

4.5 տարեկան Արամիկը, ով անհայտ բարերարի շնորհիվ վիրահատվել է Մոսկվայում, կրկին օգնության կարիք ունի:

Արամիկի առողջական վիճակի, հետագա բուժման մասին մանրամասներ է ներկայացրել  ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Սիմոնյանը.

«Բարի օր...Արդեն մեկ ամիս է մենք մեր ուժերով նախաձեռնել ենք մի փոքրիկի բուժման համար դրամաօգնություն:Արամիկը 4.5 տարեկան է, Հրազդանի Վանատուր գյուղից է, երեխան մանկապարտեզում վատ է զգացել, փսխել է, մի քանի օր շարունակվել է, տարել են բժշկի, ու լրիվ պատահաբար հայտնաբերվել է, որ Արամիկը գլխուղեղի ուռուցք ունի: Երեխան հուլիսի 9-ին վիրահատվել է Երևանի Ծերեթելիի անվան բժշկական կենտրոնում,7 ժամ է տևել վիրահատությունը:մեզ հետո ասացին,որ Ճառագայթում է պետք,կոչվում է կետային ճառագայթում, որը պետք է արվի արտերկրում՝Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան....Գնային պահով ամենահարմարը ՌԴ Մոսկվայի Բուրդենկոյի անվան բժշկական կենտրոնն է, մոտ 20 000 ԱՄՆ դոլլար:

Մենք սկսեցինք օգնություն հավաքել, դիմեցինք տարբեր ուժերի,կազմակերպությունների, բարերարների,հեռարձակեցինք Հրազդանի հեռուստաալիքով: Օգնությունը չուշացավ՝անհայտ բարերար, ով չուզեց անուն հրապարակել, միանվագ առձեռ 10 000 դոլլար նվիրեց Արամիկի ընտանիքին, և նույն օրը երիտասարդ ծնողները մեկնեցին Մոսկվա: Բուրդենկոյի անվան բժշկական կենտրոնում հետազոտությունները ցույց տվեցին, որ երևանյան վիրահատությունը ոչ մի արդյունք չի տվել, և երեխայի նոր վիրահատություն է հարկավոր: Արամիկին վիրահատեցին օգոստոսի 14-ին, բժշկի ասելով՝ վիրահատությունը լավ է անցել,անալիզի պատասխանն արդեն կա՝դրական է, և արդեն եկող երկուշաբթի Արամիկը պիտի պառկի հիվանդանոց՝այս անգամ ճառագայթման համար:

Բայց....կա մի բայց...Այս պահի դրությամբ երեխայի հաշվեհամարներին կա ընդամենը 1 580 000 հայկական դրամ, 185 ԱՄՆ դոլլար, 240 եվրո, 1200 ՌԴ ռուբլի...Իսկ ուշացնելու իրավունք պարզապես չունենք...
Խնդրում ենք՝աջակցեք մեր փոքրիկին,նվիրենք նրան կյանք ու ժպիտ»:
Փոխանցումներ կարող եք անել բանկային հետևյալ հաշվեհամարներին՝

ՎՏԲ Հայաստան բանկ

ՀՀ դրամ 16025079658000
ԱՄՆ դոլար 16025079658001
Եվրո 16025079658002
Ռուս.ռուբլի 16025079658003

Շահեն Կարապետյան

 

 

 

Վիրահատության արժեքը, առանց նախնական ծախսերի, 8000 ԱՄՆ դոլլար է եղել, հետագա ճառագայթումը արժենալու է 20 000 ԱՄՆ դոլլար:

Անանուն բարերարի նվիրաբերած 10 հազար ԱՄՆ դոլարը բավարարել է երեխային Մոսկվա տեղափոխելու, համապատասխան հետազոտություններ կատարելու և վիրահատելու համար:

Հաշվեհամարներին այս պահի դրությամբ առկա է 1 400 000 ՀՀ դրամ, 185 ԱՄՆ դոլլար, 50 եվրո, 1000 ՌԴ ռուբլի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին