ՀՖՖ-ի շտաբ-գրասենյակում այսօր տեղի ունեցավ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամլո ասուլիսը:
ՀՀՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի օրն այսօր անակնկալներով լի էր. Նրան հարցեր ուղղեց անգամ Ալ Ջազիրայի լրագրողը:
Լրագրողներից մեկի` Ռուբեն Հայրապետյանին ուղղված հարցը վերաբերում էր վերջերս ֆեդերացիայի կողմից նոր, թանկարժեք մեքենայի ձեռքբերմանը` 450.000 դոլարով:
-Ի ՞ նչ, ի ՞նչ, ի ՞ նչ,-հարցը լսելիս ասաց ՀՀՖ նախագահը, ապա շարունակեց.
-Վերջին շրջանում` երբ, վերջին տասը տարո՞ւմ:
-Վերջին մեկ տարում կամ մեկ տարի մեկ ամիս առաջ,-ասաց լրագրողը:
-Չէ, չկա նման բան, սուտ է: Այ, որ ասես 3 տարի առաջ, կասեմ` այո, փայլուն ավտոբուս` 450.000 դոլար արժողությամբ` բայց 240.000 դոլարով, լրիվ նոր:
Լրագրողը նշեց, որ որևէ ենթատեքստ չկար հարցում, որին ի պատասխան ` Ռուբեն Հայրապետյանն ասաց.
-Ո՞ նց կարող է ենթատեքստ չլիներ: Դու գիտե՞ ս էդ հարցը ինչքան են տվե~լ: Ո՞ նց կարար Արսենյան Գուգոյի լրատվիջոցը առանց ենթատեքտի գար: