▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու համար մեղադրվող փաստաբաններն ազատ են արձակվել

Առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու կասկածանքով ձերբակալված փաստաբաններ Ալինա Ավետիսյանը եւ Նելլի Պապյանն ազատ են արձակվել:

/filemanager/uploads/2019/08/week-2/pox_1.jpg

 

Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը, ում հետ զրույցում տեղեկացրել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից: Փաստաբաններն ընդունել են առաջադրված մեղադրանքները եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանն էլ նշել է, որ պալատի նախագահը հանդիպել է փաստաբաններ Նելլի Պապյանի և Ալինա Ավետիսյանի հետ.

«Անհրաժեշտության դեպքում Փաստաբանների պալատը նրանց կապահովի իրավաբանական օգնությամբ: Քննարկում է նաև փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ փաստաբանները մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով գումարը խարդախությամբ հափշտակելու համար:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Դիտեք նաև՝ ԱԱԾ-ն բացահայտել է ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին