▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատ Խանդոյանն ազատ չարձակվեց.վերաքննիչը մերժեց բողոքը

A1plus.am-ը գրում է.

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանի խափանման միջոցը մնաց նույնը։ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր ուժի մեջ թողեց երկու ամսով նրան կալանքի տակ պահելու առաջին ատյանի դատարանի որոշումը։ Ըստ փաստաբանի՝ Վերաքննիչը հիմնվել է որևէ հանցանք չպատկերող տեսանյութի վրա։

Ըստ փաստաբան Արա Ղարագյոզյանի՝  այս օրոշումը դուրս է իրավական հարթությունից։. Արարատը զրկվել է  ազատությունից պարզապես մեկ պատճատռով՝  նա Արայիկ Խանդոյանի եղբայրն է. «Քաղաքական հետապնդում է, քաղաքական որոշում է, անմարդկային վերաբերմունք է»։

Արարատ Խանդոյանը ձերբակալվել է դեռևս հուլիս 21-ին՝ Խորենացի փողոցում, իսկ երեք օր անց կալանքի որոշում էր կայացվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ հրահրելու համար։

Որդու՝ Արարատի կալանքի տակ մնալու լուրը լսելուց հետո Ռիմա Խանդոյանի արձագանքը զգացմունքային էր. «Եթե իրենք իրենց հերոսներին մեջտեղից հանում են որ իրենց թալանածները պարտակեն, մի օր իրենց դատը Աստված կանի»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին