▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանի հաղորդագրությունը

Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Ինտերնետային կայքերում և սոցցանցերում ակտիվ քննարկվում է առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի՝ պաշտոնից ազատվելու մասին տեղեկությունը:
Մամլո դիվանը պաշտոնապես տեղեկացնում է, որ տեր Հակոբը ոչ թե ազատվել է հոգևոր սպասավորությունից, ոչ թե կարգալույծ է արվել, այլ սեփական դիմումի համաձայն տեղափոխվել է Երևանի Սբ. Երրորդություն եկեղեցի՝ իր ծառայությունն այնտեղ իրականացնելու համար:
«Արարատ» հոգևոր միության նոր պատասխանատու է նշանակվել Տեր Դանիել քահանա Բաղումյանը, ով մինչ այդ սպասավորում էր Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հայ Առաքելական Եկեղեցում նման տեղափոխությունները շատ բնականոն են և այնքան հաճախ են լինում, որ զարմանալի է, թե ինչու է այս մեկը նման անտրամաբանական աղմուկ առաջացրել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին