▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարողակարգի վրա թքած ունեն․ Աննա Հակոբյանը պաշտոնական հանդիպմանը ներկայացել է առանց զուգագուլպաների

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այս շաբաթ պաշտոնական այցով Հայաստանում էր։ Այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կառվարական առանձատանը հյուրընկալել էին Լեհաստանի նախագահին և նրա տիկնոջը, ճաշել վերջիններիս հետ։

Հատկանշական է, որ Աննա Հակոբյանը հանդիպմանը ներկայացել էր առանց զուգագուլպաների, ինչը բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունն էր առաջացրել, քանի որ նա հերթական անգամ խախտել է պետական արարողակարգը։

ՕրագիրՆյուզ-ն է գրում ու հավելում, որ թեմայի վերաբերյալ զրուցել է արարողակարգի մասնագետների հետ, ովքեր անանուն մնալու պայմանով հաստատեցին, որ Աննա Հակոբյանի պահվածքը համարվում է արարողակարգի խախտում։

Մասնագետների խոսքով՝ տարվա եղանակը նշանակություն չունի և դիվանագիտական արարողակարգը պահանջում է, որ բարձրաստիճան կին պաշտոնյաները, ինչպես նաև տղամարդ պաշտոնյաների կանայք, ովքեր մասնակցում են պետական-պաշտոնական հանդիպումներին, պարտադիր կերպով 8 Den հաստության մաշկագույն զուգագուլպաներ հագնեն․ «8 Den-ը նույնպես պարտադիր պայման է»։

Հարցին, թե ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկվի, երբ վարչապետի կինը խախտում է արարողակարգը՝ մասնագետները պատասխանեցին, որ այսօր աշխարհում դիվանագիտական արարողակարգի կետերը շատ հաճախ են խախտվում։ «Օրինակ Լետիսիան՝ Իսպանիայի թագուհին, հագնում է բաց կրունկներով կոշիկներ՝ այն դեպքում երբ դա արգելված է, հատկապես արքայական ընտանիքներում։ Եթե խախտում կա, ապա դա արարողակարգի աշխատակիցների խնդիրն է, որովհետև այդ մարդիկ պետք է հետևեն ամեն ինչին»,- ասաց նրանցից մեկը։

Մեր զրուցակիցների խոսքով՝ երբ տվյալ անձը դառնում է պաշտոնյա, ապա արդեն պետք է ուսումնասիրի իրեն «հասանելի արարողակարգի կանոնները», սակայն երբ այդ կանոնները խախտվում են, դա արարողակարգի աշխատակիցների խնդիրն է։

«Համապատասխան մասնագետներն իրենք են․ հիմա պատկերացրեք Դուք վաղը որոշում եք մասնակցել ընտրություններին ու դառնում եք վարչապետ, այդ ամենին չեք տիրապետում։ Քանի որ կա արարողակարգային բաժին, և դա կա բոլոր երկրներում, այդ մարդիկ հենց նրա համար են, որպեսզի հոգ տանեն ու պաշտոնյաներին տեղեկացնեն արարողակարգային կարոնների մասին։ Եթե մարդը պետական-պաշտոնական հանդիպման ժամանակ չի ուզում լուսանկարվել օրինակ մեկ այլ պաշտոնյայի կնոջ հետ, ապա պետք է մարդուն ասել, որ ընկեր ջան, այդպես չէ, գոյություն ունի արարողակարգ, և դու պարտավոր ես արարողակարգին հետևել՝ անկախ նրանից՝ դու նկարվել սիրո՞ւմ ես, թե՞ ոչ, նկարներում ինքդ քեզ հավանո՞ւմ ես, թե՞ ոչ։ Մարդուն պետք է ասել՝ պետք է կանգնել աջ կամ ձախ կողմում, թարգմանչին ասել՝ դու պետք է նստես տվյալ մարդուց X սմ հետ, որպեսզի կադրում չերևաս և այլն։ Այսինքն՝ մարդը մեղավոր չէ, որ ինքը արարողակարգային կանոնները չգիտի, դրա համար գոյություն ունեն մասնագետներ, ովքեր պետք է խիստ հսկողություն սահմանեն այդ ամենի նկատմամբ»։

Մասնագետները նշեցին՝ պետական արարողակարգի ծառայության աշխատակիցները մասնավոր զրույցներում պատմում են, որ Աննա Հակոբյանին տեղեկացրել են սահմանված կանոնների մասին, սակայն վերջինս անտեսում է դրանք, իրենց խոսքով՝ թքած ունի դրանց վրա։ Նրանց դիտարկմամբ՝ պետական արարողակարգի կանոնները ոչ միայն Աննա Հակոբյանն է անտեսում, այլև մյուս բարձրաստիճան պաշտոնյաները, ինչի մասին վկայում են նաև պարբերաբար նկատվող բացթողումները։

Արարողակարգի մասնագետներից ոմանք էլ շեշտեցին, որ արարողակարգի խախտումները բնորոշ են ոչ միայն Հայաստանին, այլև աշխարհի բազմաթիվ այլ երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում, որտեղ ամենաշատն են հետևում արարողակարգին, բայց թերություններից լիովին չի հաջողվում խուսափել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին