a1plus.am-ը գրում է. Քիչ առաջ ազատ է արձակվել վաղ առավոտյան բերման ենթարկված՝ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին։
Երկուշաբթի օրվանից սկսած` առավոտյան 9:00-ից Սերժ Սարգսյանի տան դիմաց, երեկոյան 19:00-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց ակցիա է անելու ակտիվիստ Վարդգես Գասպարին: «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց, որ նրանցից կոնկրետ պահանջներ ունի. «Սերժ Սարգսյանից պահնաջում եմ, որ կանգնի դատարանի առջեւ իր կատարած սպանությունների համար, իսկ Լեւոն Տեր -Պետրոսյանից պահանջում եմ, որ իր պատգամավորներին կարգադրի, որ ավելի պատվաբեր դերակատարություն ունենան ներկա իրավիճակում»:
Գասպարին այսօր առավոտյան նույնպես բողոքի ցույց է արել Սերժ Սարգսյանի տան դիմաց, բայց նրան առանց պատճառաբանության բերման են ենթարկել. «Տարան, 3 ժամ հետո ասեցին՝ ազատ եք, գնացեք»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում