▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արայիկ Հարությունյանը՝ Դրախտիկի դպրոցի մասին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Դրախտիկի դպրոցի հետ կապված հարցերին։ 

«Արձագանքս Դրախտիկի դպրոցի վերաբերյալ տարածվող հրապարակումներին:

Սիրելի հայրենակիցներ, ֆեյսբուքում այս ժամերին տարածվում են Դրախտիկի դպրոցի վիճակի սարսափելի լուսանկարները: Ես գիտեմ այդ խնդրի մասին, անձամբ եմ եղել այդ դպրոցում: Մենք այսպիսի դպրոցներ հարյուրներով ժառանգություն ենք ստացել նախորդներից: Սա մեկ միլիոն, երկու միլիոն, քսան միլիոն և նույնիսկ հարյուր միլիոն դրամի խնդիր չէ: Դպրոցները վերակառուցելու ու վերանորոգելու համար մեզ անհրաժեշտ են հարյուրավոր միլիոն դոլարներ:

Գիտեք, որ անցած մեկ ու կես տարում տասնյակ դպրոցներում սկսվել են վերանորոգումներն ու վերակառուցումները, շուտով, որպես տարվա ամփոփում, համապարփակ տվյալներ կներկայացնենք: Միայն հաջորդ տարի մեր բյուջեով կապիտալ ծախսերը չորս անգամ ավելացել են: Հերթով բոլոր դպրոցները վերակառուցելու ու վերանորոգելու ենք: Մեզ պարզապես ժամանակ է պետք:

Այսօր խոսել եմ մարզպետ Գնել Սանոսյանի հետ: Դպրոցը մարզային ենթակայության է: Մարզպետը տեղեկացրեց, որ այս տարի տարբեր միջոցներով իրականացրել են պատուհանների փոփոխություն: Այս պահին այլ լուծումներ էլ են տալիս, տարվում են աշխատանքներ դպրոցը գազով ջեռուցելու համար» :

Հիշեցնենք, որ ֆեյսբուքում Մայիս Մարգարյան անունով օգտատերը Դրախտիկի դպրոցի անմխիթար վիճակից լուսանկար է հրապարակել ու տակը ներկայացրել մի երկխոսություն, որից պարզ է դառնում, որ դպրոցում մարդիկ սրտից ուղղակի ցրտահարվում են, և այս դպրոցը, չգտես ինչու, եկող տարվա վերանորոգվող դպրոցների ցանկում չի ներառվել։

- Էս դպրոցի հարցը ի՞նչ տի լի, Մայի՛ս։
- Ո՞ր պահը, ապեր։ Հեն ա Արարատը բաց նամակ ա գրել նախարարին, պետք ա տեսնենք։
- Ախպեր, թքած վիճակ ա, հազիվ ենք դիմանում։
- Թքած վիճակը ո՞րն ա։
- Ախպեր, 7 աստիճան ա դասարաններում, 17 պետք ա լինի։ Հա, սենց ո՞նց կլինի։
- Բա փեչերը չե՞ն օգնում հեչ։
- Ախպեր, նավթ ենք վառում, համ խեղդում ա, համ էլ չի տաքացնում նորմալ։ Քիչ ա մնում տանից փեդ պիրինք, վառենք։ Էդ նավթն էլ ինչ-որ չափ ունի, ուզում ես վառես, չմրսես, բայց չես կարող սահմանն անցնել։
- Հըըըմ։
- Մայիս, իմ արև, նախորդ տարիներին ցուրտը տարել ա ոտքերս, անցած տարի էլ մի խոխա էր ցրտահարվել։ Մի բան արեք էլի, սենց չի լինի...

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին