▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արայիկ Հարությունյանին Ֆրանսիայում հայ երիտասարդները դիմավորել են ցույցով․ Ցույց նաև կառավարության դիմաց

ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանին Ֆրանսիայում հայ երիտասարդները դիմավորել են ցույցով։
Տեսանյութը՝ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության /ՀԵՄ/ ֆեյսբուքյան էջից

Նշենք նաև, որ  մեկ շաբաթ առաջ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով նստացույց հայտարարեած՝ ՀՅԴ երիտասարդական միության անդամներն այսօր՝ նոյեմբերի 14-ին, բողոքի ցույց են անցկացնում կառավարության առջեւ:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ այս օրը նրանք բողոքի ցույց էին անցկացնում «Կառավարության նիստն առանց Արայիկ Հարությունյանի» կարգախոսով, որտեղից երթով շարժվել էին դեպի նախարարությունների շենք եւ անժամկետ  շուրջօրյա նստացույց սկսել: Երիտասարդները համաձայն չեն նախարարի վարած քաղաքականության հետ, այն բնորոշում են որպես ապազգային: Արդեն մեկ շաբաթ է՝ բոլոր աշխատանքային օրերին երիտասարդները գիշերում են նստացույցի վայրում:

Նրանց բողոքին դեռ մեկ շաբաթ առաջ միացել էին ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետի՝ դասադուլ հայտարարած ուսանողները, որոնք բողոքում են «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրինագծից: Նրանք վերջին երեք օրերին բողոքի իրազեկման երթեր էին անցկացնում Երեւանի փողոցներով՝ այն ավարտելով նստացույցի վայրում: Դասադուլը դեռ շարունակվում է:
 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին