▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախահայերը ստեղծում են Համահայկական ազգային խորհուրդ և մոտ օրերս գալու են Երեւան

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ մի խումբ արցախահայեր որոշել ու ստեղծել ենք ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ եւ մոտ օրերս կգան Երեւան։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հայրենակիցներ.1998թ,2003թ,2008թ ՀՀ նախագահական ընտրակեղծումներն ամրագրելու,հանրության արդարացի բողոքները ճնշելու,Արցախի իշխանությունների կողմից ՀՀ իշխանություններին ավելորդ եւ հանցավոր աջակցելու նպատակով իբր թե գաղտնի, բայց այսպես կոչված ազատամարտիկներից, բաղկացած ջոկատներ են կազմակերպել ու տարել մայրաքաղաք Երեւան: Սա գաղտնիք չէ,այլ արդեն իսկ անցյալի ողբերգական ու դառը ճշմարտություն:

Վերջին օրերիս Արցախի ազատամարտի միությունը տվեց իր հերթական, հակապետական, ամոթալի, սակայն հօգուտ հայաստանյան անճարունակ իշխանության հայտարարությունը:

Արցախի Ազգային Ժողովի գրեթե բոլոր խմբակցությունները հետեւեցին վերոնշյալ միությանը: Հայենակիցներ.այս օրերին,երբ սեղանի վրա է դրված տարածքների զիջման հարցը, արցախահայության անվտանգության հարցը, ինչպես նաեւ առկա փաստ է Հայաստանում բնակչության ծանր սոցիալական վիճակը,իրավունքի, օրենքի ու սահմանադրության կոպիտ ոտնահարումը,ապա մեր ազգի լավագույն տղաները դիմելով ծայրահեղ քայլի,սակայն արդարացիորեն ապստամբել են:

Նրանց միացել է ողջ հայ ժողովրդի ողջամիտ, մտահօգ, արժանի մարդիք: Ցավոք իշխանությունը շարունակում է պատվանդանից չիջնել, ականջալուր չլինել, չերկխոսել ժողովրդի հետ: Փոխարեն որոշել է հատուկ պատժել ժողովրդին,ժողովրդի զավակներով,որպեսզի խարխլի մեր համար այնքան թանկ ազգային – հասարակական համերաշխությունը:

Ուստի պահանջում ենք Արցախի նախագահ Բակո Սահակյանից կամ հետ վերադարձնել մեր զավակներին Երեւանից Արցախ կամ անձամբ հերքել, մեզ հավաստիացնել դրա իրականության հետ չհամընկնելը:

Հայրենակիցներ հայտնում ենք,որ ստեղծված ծանր ու պայթունավտանգ իրավիճակից ելնելով, մի քանի տասնյակ ու ողջախոհ արցախահայեր որոշել ու ստեղծել ենք ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ,որի նպատակն է համախմբել ողջ հայ ժողովրդին,այս վիճակից դուրս գալու,Ազատ Միասնական Հայաստան կերտելու: Խորհրդի նպատակն է միավորել բոլոր ազգային ու առողջ պետականամետ ուժերին, հանուն ՀԱՅԱՍՏԱՆԻ: Խորհուրդը բաց է բոլոր կուսակցականների, շարժման անդամների, մտահոգների եւ ընդհանրապես բոլորի համար: Մոտ օրերս կլինենք Երեւանում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին