▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախցիները՝ տարածքների հանձման, Սերժ Սարգսյանի հրաժարականի ու «Սասնա ծռեր»-ի մասին

«Արցախը պետք է միանա Հայաստանին, տարածքների հանձման մասին խոսք գնալ չի կարող, ոչ ոք չի թողնի, որ նման բան անեն, դա իրենցը չէ, մերն է»,-այսպես էին տարածքների հանձման մասին հարցին արձագանքում արցախցիները:

Ինչ վերաբերում է կորցրած 800 հեկտարին, ապա այդ հարցի լուծման ձևն էլ են առաջարկում.

«Գնալ ու հետ վերցնել: Մեկ պարզ ճշմարտություն կա.եթե քեզ ապտակել են, դու էլ պետք է ապտակես: Հիմա գյուղի բնակիչների մեծ մասը հյուրանոցներում է ապրում, մնացածն էլ հեռանում են: Կորցրածն ու դեռ մի բան էլ ավել պետք է վերադարձնենք: Լավ երգ կա.

 Կուզենք, կուզենք, 

Մենք կուզենք

Ղարաբաղը հետ կուզենք»,-ասաց զրուցակիցներիցս մեկը՝ շարունակելով.

«Չեմ ընդունում Սերժ Սարգսյանի պահվածքը.գնում է բանակցությունների ու համաձայնում է այն ամենի հետ, ինչ առաջարկում է Պուտինը: Բայց, այսօրվա դրությամբ ամեն օր կրակում են: Միշտ զոհ ու վիրավոր ենք ունենում: Եթե հրադադար է, բա ինչո՞ւ են կրակում»:

Ստեփանակերտցիներից մեկին էլ զայրացրել էր ժիրինովսկու՝ Հայաստանի վերաբերյալ արված հայտարարությունը.

«Ապշած եմ, չեմ հասկանում, թե հայերն ինչ են արել այս աշխարհին: Տարածքներից եք հարցնում, մի հարց էլ ես տամ էլի: Մեր շատ տարածքներ Ադրբեջանի կազմում են հայտնվել, մեզ դրանք վերադարձնո՞ւմ են, ոչ: Այդ դեպքում մենք ինչո՞ւ պետք է տարածք զիջենք: Թեկուզ մի կտոր հող էլ տան՝ դրանք կճզմեն մեզ: Սեֆիլյանն ու իր խումբը պատրաստ էին կորցրածը վերադարձնել, ինչո՞ւ չթողեցին: Էն «Սասնա ծռեր»-ի անդամ ազատամարտիկներին էլ վիրավորեցին, բա արժե՞ր: Հայը հային խփեց, ախր թուրքը հենց դա է ուզում»,-նշեց զրուցակիցս:

Հարցին, թե ի՞նչ կարծիքի են Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ, որ բարձրացրել են հազարավոր քաղաքացիներ, արցախցիները խուսափեցին պատասխանել, միայն նշեցին, որ նրան ճանաչում են, Արցախից է.

«Փոխարինողներ շատ կան, բայց ախր, այդ մարդն էլ  է իր գործն անում»,-համոզված ասում էին նրանք:

Անի Կարապետյան

Ստեփանակերտ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին