▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախի կարգավիճակի հարցում «նշաձողն իջեցնելու» հորդոր չէր հնչեցվի, եթե ՀՀ իշխանությունն IQ-ի բարձր նշաձող ունենար»

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ պարզ բան պետք է հասկանանք. Արցախի կարգավիճակի հարցում որևէ մեկը «նշաձողն իջեցնելու» հորդոր չէր հնչեցնի, եթե ՀՀ իշխանությունը IQ-ի բարձր նշաձող ունենար:
Եվ, քանի որ վերջինիս IQ-ի նշաձողը շատ ցածր է, Հայաստանը պարբերաբար նմանօրինակ «հորդորներ» է լսելու:
Ցավով պետք է արձանագրեմ, որ հայաստանյան ընդհանուր քաղաքական հարթակն իրականում արժանի է այդ «հորդորներին»: Խնդիրը IQ-ն է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին