▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում ավտովթարից զոհված Էդգարը 1 ամսվա զինծառայող էր

Մարտի 15-ին Արցախում զոհված Էդգար Երեմյանը Արարատի մարզի Ղուկասավան համայնքից էր, մեկ ամսվա ծառայող էր: Նա  ընտանիքի կրտսեր զավակն էր, երկու եղբայր ունի: Հայրը արտագնա աշխատանքի է գնում: Երեմյանի հետ ևս մեկ զինծառայող է եղել, որը հասցրել է դուրս թռչել մեքենայից. մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը:

Հիշեցնենք, որ  մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, պարապմունքների ժամանակ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Էդգար Գեւորգի Երեմյանը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին