Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ տեղեկացրել է.
«Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն քիչ առաջ հայտարարել է, որ հաշվի առնելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ դադարեցնում են բողոքի գործողությունները:
Հպարտ եմ ձեզանով՝ Արցախի Հանրապետության Հպա’րտ քաղաքացիներ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ , ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի պահանջով Լեռնային Ղարաբաղում արդեն չորրորդ օրն ընթացող բողոքի ակցիաներին ֆեյբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել դադարեցնել ցույցերը և հնարավորություն տալ իշխանություններին իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները: