Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայողներից Սերգեյ Սևադայի Ալումյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Վիրավոր զինծառայողը տեղափոխվել է Երեւան: Նա Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է:
Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը:
Զինծառայողներ Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը և Սերգեյ Սևադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ:


