▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արծվիկ Մինասյանը մեզնից մեկն է. Էդուարդ Շարմազանով

-Կարծում եմ՝ կարիք չկա պարոն Արծվիկ Մինասյանին մեզնից պաշտպանել,-այսօր Ազգային ժողովի նիստում ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի ելույթից հետո ասաց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

-Արծվիկ Մինասյանը մեզնից մեկն է, ինչպես մեզնից յուրաքանչյուրը. երեկ նիստը վարել եմ, և եթե խոսքը վերաբերում է Վահրամ Բաղդասարյանին, ապա նա որևէ անհարգալից վերաբերմունք Արծվիկ Մինասյանի նկատմամբ թույլ չի տվել,-ասաց Շարմազանովը:

Նշենք, որ երեկվա նիստի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում ասել էր, թե ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ փչացնում են Արծվիկ Մինասյանի նման գյոզալ տղուն: Իսկ այսօր Աղվան Վարդանյանը կոչ արեց նաև քաղաքական մեծամասնությանը սոցհարցումների միջոցով պարզել հասարակության կարծիքն ու վերաբերմունքը և՛ Արծվիկ Մինասյանի, և՛ ՀՀԿ-ական պատգամավորների մասին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին