▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդարությունն առանց կաշառքի չի կարող

Արդարությունն իսպառ կուրացեր է ու առանց կաշառքին հենվելու քայլ մըն իսկ չի կրնար փոխել։

Մեր արդարադատությունը նման է այն ավտոմատ հեռախոսներուն, որ մինչև դրամ չձգես բերանը՝ չի խոսեր։ Կմտնես դատարանին շէնքի առաջին հարկը, աջ կդառնաս, կաշառք կուտաս, ձախ կդառնաս, կաշառք կուտաս։ Կբարձրանաս երկրորդ հարկ, աջ՝ կուտաս, ձախ՝ կուտաս․ երրորդ հարկ՝ աջ ու ձախ, չորրորդ՝ նույնպէս։ Ու առհասարակ, շէնքի բարձրությանը նայած, միշտ բարձրացիր ու տուր։ Իջնելիս, տալով իջիր նույն կերպ մինչև վարի հարկ, և որովհետև ձեռքդ վարժված է արդէն ու չես կրնար զսպել՝ փողոցին մէջ ալ տուր, խանութում, ամէն տեղ ով դէմդ կելնէ տո՛ւր, տո՛ւր․ չի ուզեր՝ ուժով տուր։

Դատարանները եգիպտական փարավոններու դամբարաններ են, այնտեղ չմոլորվելու համար հարդ կցանեն անցած ճանապարհին, այստեղ փող կցանեն, կաշառք։


Լեռ Կամսար

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին