▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդեն ոչինչ զարմանալի չէ...

Հմայակ Հովհաննիսյանը, որն ապրում է երկրի իշխանությունների՝ իրեն նետված գումարներով ու տարբեր կառույցներից հոսացող գրանտներով, Հայաստան է հրավիրում ՌԴ մշակույթի նախարարին, որը հենց մեր երկրում, մեր ներկայությամբ վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը...

ՌԴ-ն Գյումրիում իրենց բնակարաններից տարհանում է 3000-ից ավելի ընտանիք, որպեսզի Գյումրին վերածի ռուսական ռազմաբազայի, իսկ մեր պատգամավորները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ակտիվիստ կոչվածները լռություն են պահպանում...

Ստամբուլը վերածվում է ՄԱԿ-ի գլխավոր հենակետի, այսինքն հետայսու մեր բոլոր հարցերը, անգամ Ցեղասպանության ճանաչումը, պիտի համաձայնեցվի Ստամբուլի հետ, իսկ մեր արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները բավարարվում են արտասահմանյան վոյաժներով, հարկատուների հաշվին հափրանալով...

Երկրի իշխանությունները սերտաճած քրեական տարրերի ու օլիգարխների հետ՝ ծաղրում, ոչնչացնում են մեզ, իսկ մենք չենք կարողանում պաշտպանել մեր իրավունքները...

Հայաստանը օր առ օր կորցնում է իր ինքնիշխանությունը, չգոյանում քարտեզի վրայից որպես սուվերեն պետություն, իսկ մեր իշխանությունները միտումնաբար տրանսպորտի թանկացման, Փակ շուկայի դեմ պայքարի հարցերն են «պատվիրակում»  որոշ ուժերի, որպեսզի հանրությունը չնկատի երկրի կործանումը...

Իսկապես, արդեն ոչինչ զարմանալի չէ...

Թատերագետ Լևոն Մութաֆյան

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին