▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արևմուտք-Ռուսաստան լարվածությունից մենք չենք շահելու». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

http://asekose.am/upload/news/admin/2019/01/5c4c6387cb508_medium.jpg

«Կարճ՝ Հայաստանի համար առկա գլոբալ հակամարտության քաղաքական հետևանքների մասին:

Ակնհայտ է, որ Արևմուտք-Ռուսաստան լարվածությունից մենք չենք շահելու.

1. Կտրուկ փոքրանալու է Հայաստանի արտաքին քաղաքական մանյովրի դաշտը:

2. Արցախի հողի վրա ռուսական զորքն է տալիս Արցախին անվտանգային երաշխիքներ: Պետք է նաև ընդունենք, որ այսօր հայոց բանակը ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի անվտանգության երաշխիքը չի: Ուստի ռուսաստանյան անվտանգային երաշխիքները տարածվում են նաև Հայաստանի վրա:

3. Ակնհայտ է, որ եթե Ռուսաստանի դիրքերը թուլացան, ապա Հարավային Կովկասում ոմանք կարող են մտածել, որ առաջացել է ճիշտ ժամանակ՝ Ռուսաստանի դեմ երկրորդ՝ Կովկասյան ճակատ բացելու: Դա անելու է կա՛մ Էրդողանը, կա՛մ Ալիևը:

4. Աշխարհաքաղաքական այս բախման մեջ Մինսկի խմբի համանախագահները, որոնցից երկուսն Արևմուտք են, իսկ մյուսը՝ Ռուսաստանն է, նախկինում Արցախյան խնդրի շուրջ ունեին տեսանելի կոնսենսուս: Արդյո՞ք դա պահպանվելու է Ուկրաինայի հետևանքով առաջացած լարվածության ֆոնին»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին