▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային դեպք Երևանում. «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին մահացել է

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ նոյեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում «գանգուղեղային տրավմա, ուշագնացություն» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս գիտակցության չգալով՝ հիվանդանոցում որոշ ժամանակ անց մահացել է։ Մահացածը Իսահակյան փողոցի բնակիչ՝ 71-ամյա Մերի Պետրոսյանն է։ Թե ինչն է եղել Մ. Պետրոսյանի ուշագնացության, իսկ հետո մահվան պատճառը, պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին