Մի պատմություն հիշեցի.
Լրագրողը մեկնաբանում է Հայաստանի և Գերմանիայի ֆուտբոլի հավաքականների ԸՆԿԵՐԱԿԱՆ հանդիպման առաջին խաղակեսը ավարտվեց 7:0 հաշվով գերմանացիների առավելությամբ... ու քար լռություն... Էդ պահին մեկը հարցնում է.
-Բա՞ երկրորդ խաղակեսը:
-Այ երկրորդ խաղակեսը արդեն ընկերական չէր:
Այ այսօր դժվարանում եմ ասել, որ լույսը կբացվի, բարին էլ հետը...
Այն պահը, որը ոչ իշխանականները խոստանում էին տարիներ շարունակ, իշխանությունների կողմից կոնկրետացավ: Ահա և առաջարկվեց Կամ-Կամի տարբերակը:
Անսպասելի՞ էր: Գուցե: Բայց առավոտյան կամ կսկսվի Վերջի սկիզբը, կամ...
Ջրաղացին ջուր լցնելու ու թուրքը կտենա կուրախանա արդարացումները այլևս ֆիկցիա դարձան: Առճակատումը մտավ հաջորդ փուլ` դու չես խփում, քեզ են խփում: