«Ուզում եմ ձեր առաջ ստանձնել մի պարտավորություն՝ մեր իշխանությունը երբեք ձեր մի հատիկ քվեն անգամ չի կեղծի որևէ նպատակով: Մենք երբեք կառչած չենք լինելու իշխանությունից: Մենք երբեք ատամներով ու եղունգներով իշխանությունը պահելու փորձ չենք անելու, քանի որ հասկանում ենք՝ իշխանությունը մերը չէ, ձերն է:
Բայուղուշություններին ուշադրություն պետք չի դարձնել, իսկ ընդհանրապես այս ընտրություններով արժե բոլոր բայղուշներին դուրս շպրտել քաղաքական դաշտից, որպեսզի իրենց բայղուշությանը վերջ տան»,- այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Մեղրիում քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Վերջինիս խոսքով՝ իր քաղաքական կարիերայի ընթացքում ինքը միշտ փորձել է համոզել մարդկանց, որ ամեն մեկի քվեն ամենակարևորն է. «Ես ուզում եմ մի պարտավարություն ստանձնել: Երբեք մեր կառավարությունը չի կեղծի ձեր մի հատիկ քվեն որևէ նպատակով: Մենք ատամներով ու եղունգներով իշխանությունը պահելու փորձ չենք անելու: Մենք հասկանում ենք, որ իշխանությունը մերը չէ, այն ձերն է:
Դուք այս ընտրություններով կառավարությանը, պատգամավորներին ընդունում եք ձեզ մոտ աշխատանքի: Եթե ձեզ ծառայելու մանդատը շնորհեք ինձ, ինձ համար մեծ պատիվ կլինի ձեզ ծառայելը, ինչպես դա անում եմ արդեն 27 տարի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում