▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արջն այրվում էր Երևանի կենտրոնում

Քանդակագործ, նկարիչ Արա Ալեքյանն այսօր Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում հավաքված մարդկանց ներկայացրեց իր նոր գործն, ապա ,ավանդույթի համաձայն,  այրեց թղթերով պատված իր «Արջ»-ն:

Ուրույն ոճով ստեղծված այս արձանը, որ Մոսկվա կինոթատրոնի դիմաց ժամանակին կանգնեցված հսկա երկաթե սարդի ու ցուլի պես խոստանում է դառնալ Երևանի սիրելի կերպարներից, ունի  2 մետր բարձրություն, 3 մետր 30 սանտիմետր երկարություն և  1 մետր 30 սանտիմետր լայնություն: 

Արա Ալեքյանը հոգի է դնում ամենապարզ մետաղի՝ երկաթի մեջ, և նրա ձեռքերում արտադրական թափոնները դառնում են կերպարներ:

«Արջ»-ը պատրաստվել է երկաթից՝ մեքենաների տարբեր մասերից: 

Նշենք, որ Արա Ալեքյանի գործերը  Երևանում ներկայացված են  Անտիկյան ցուցասրահում:

Վավերագրող լուսանկարիչ Գերման Ավագյանը , որ վաղ առավոտյան ֆիքսել էր արձանի տեղադրման կադրերը, այժմ լուսանկարներ  է ներկայացնում «Արջ»-ի հրեղեն բացման արարողությունից:

72157668932858705

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին