▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Աշոտյանը 3 տեսանյութ էր առանձնացրել

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ ընտրությունների ամբողջ օրվա ընթացքում իրենց համար երեք տեսանյութ են առանձնացրել, որոնք բոլորը «Ազատության» տեսախցիկն է արձանագրել։

Առաջինը Ազատություն ռադիոկայանի լրագրողի հանդեպ բռնության դեպքն է, և Աշոտյանի խոսքով, եթե իրավապահները կգտնեն, որ ներողությունը բավարար չէ և կա իրավական հետևանքների խնդիր, վստահ է՝ օրենքի շրջանակներում այդ միջադեպը կքննվի։

Երկրորդը Կոնդի ՀՀԿ շտաբում արձանագրված տեսանյութն է, որտեղ երևում է, որ քաղաքացիներից մեկը շտաբում գումար է թաքցնում։ Աշոտյանն ասաց, որ թեև իրավապահները կուսումնասիրեն տեսանյութը, բայց «ներկայացված տեսանյութում երևում էր ընդամենը գումարով մարդ և ոչ թե այդ գումարը քաղաքական որոշման համար բաժանող անձնավորություն»։

Երրորդ տեսանյութը Զարուհի Փոստանջյանի այցն է ՀՀԿ շտաբ։ Աշոտյանն ասաց՝ ՀՀԿ-ն հյուրընկալ է, բայց դա չի կարելի չարաշահել․ - «Եթե տիկին Զարուհին ուներ ահազանգ, ինչպես որ մատուցում էր խնդիրը, պետք է անհապաղ զանգեր ոստիկանություն, որպեսզի գային ու ահազանգի հետքերով ուսումնասիրեին իրավիճակը շտաբում: Բռնի կերպով ենթաշտաբ մտնել չի կարելի, որովհետև այնուամենայնիվ դա հանրային տարածք չէ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին