▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Աշոտյանը եռագույն վզկապ է հանձնում Ռոբերտ Քոչարյանին

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երիտասարդ Արմեն Աշոտյանը` ԲԱԶԵ համահայկական հավաքի ժամանակ եռագույն վզկապ է հանձնում Ռոբերտ Քոչարյանին:

Հիշեցնենք, որ օրերս, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ,անդրադարձ էր կատարվել նաև  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, նշելով, որ նախկին իշխանությունների ձեռքբերումներն այսօր պետք է պաշտպանել նաև այն երիտասարդ հանրապետականների ոտնձգություններից, որոնց կարիերան սկսվել է Անդրանիկ Մարգարյանի օրոք և նրա շնորհիվ:

Իսկ Արմեն Աշոտյանը, պատասխանելով Քոչարյանի՝ երիտհանրապետականների մասին ասած մտքին, ասել էր. «Ես վաղուց երիտասարդ ՀՀԿ-ական չեմ, եթե 13 տարվա կուսակցական փորձը եւ 39 տարվա անձնագրային տարիք ունեցող մարդը համարվում է երիտասարդ կուսակցական, ուրեմն ես գտել եմ հավերժ երիտասարդության գաղտնիքը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին