▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Աշոտյանը Facebook-ից հեռացրել իր ընկերների երեք տիպերի

Արմեն Աշոտյանը վերջին ընթացքում է Facebook-ից հեռացրել իր ընկերների երեք տիպերի:

«Հեռացրել եմ ընկերների, որոնք պասիվ են, իսկ ես ունեմ հազարից ավելի հայտ և 67 հազարից ավելի հետևող: Կարող է այն մարդիկ, ում հետ շփում, արձագանք չկար, հետաքրքիր չէր, տեղ եմ ազատել, հեռացրել եմ ֆեյքերին, իսկ Հայաստանում ֆեյքերը ալիքներով են առաջանում, հիմա էլ է դա արդիական, որովհետև բազմաթիվ գեղեցիկ աղջիկների նկարներով, փիսիկներով, շնիկներով , վարդերով և Հայաստանի պատկերազարդ վայրերով էջեր են բացվել, որոնք բոլորը տալիս են ընկերության առաջարկ», – «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց նա:

Աշոտյանը հեռացրել է նաև այն ընկերներին, որոնք թույլ են տվել անձնական վիրավորանքներ՝ ոչ միայն իր հասցեին:

«Եթե տեսնում եմ, որ այդ մարդը ոչ ադեկվատ է,  քաղաքական բանավեճը տարել է բոլորովին այլ հարթություն, եթե այդ մարդը չունի նվազագույն բարոյական, սոցիալ-կենցաղային մշակույթի մակարդակ, ապա ինքը չի կարող լինել Facebook-ի իմ ընկերների շարքում»,-նշեց ՀՀԿ փոխնախագահը:

Աղբյուր՝  blog.168.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին