Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանըն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի` ԿԸՀ-ի դեմ ունեցած ելույթի ժամանակ արած հայտարարությանը: Նա մասնավորապես գրել է.
«Մալթայում ԵԺԿ գագաթնաժողովում երկօրյա շատ արդյունավետ ու անչափ հետաքրքիր աշխատանքից հետո տուն վերադարձա հոգնած, բայց կատարված աշխատանքից գոհ ու լավ տրամադրությամբ:
Նախընտրական իրականությունը ինձ դիմավորեց Նիկոլի հերթական լրբաճղճղոցների արձանագրությունով:
Ես շատ լավ հասկանում եմ, որ սեփական շրջապատում իգական հաննիբալիզմի ճամփան ընտրածը ենթագիտակցորեն բոլոր ուղղություններով լորձեր է շաղ տալու, բայց չեմ հասկանում` իրո՞ք այդքան բարդ է ներողություն խնդրել մոլուցքի պահին կատարածդ տգեղ սխալի համար ու ավարտել պատմությունը` ամեն հաջորդ քայլով ավելի չմխրճվելով սեփական փսլինքի ճահիճում:
Ցցերի վրա թռչկոտողի համար ցերեկային թիթեռնիկը դարձել է նմանակման մոդել, իսկ տղամարդուն վայել վարքագիծը` անընկալելի երևույթ:
Գնամ, գնամ Մալթայից բերած գրառումներս տեսակավորեմ, տեղավորեմ: Վաղը քարոզչության վերջին օրն է:
Հ.Գ. Նրա ապրած կյանքին դեռ առիթներ կունենամ անդրադառնալու»։
Հիշեցնենք, որ երեկ, Երևանում կայացած երթից հետո, ԿԸՀ-ի դեմ ունեցած ելույթի ժամանակ Ելք դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով իր ելույթին Արմեն Աշոտյանի արձագանքին, ասել է՝ Աշոտյան, ինչ կյանքով ես ապրել, որ քո ազգանունը ասոցացվում ա վիրավորանքի հետ: