Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախընտրական քարոզարշավը դրական է գնահատում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ փոխնախագահը նշեց.
«Մրցակցային քարոզարշավ է ընթանում երկրում: Ընտրարշավը հիմնականում հանգիստ է անցնում, ուրախ եմ, որ բոլոր կողմերին հաջողվում է զերծ մնալ ծայրահեղական կողմնորոշումներից, ու հասարակության բևեռացման գործընթաց այս ընթացքում չի եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահը:
Նա կոչ արեց «Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ներողություն խնդրել այն մարդկանցից, որոնց Փաշինյանը երեկ պոռնիկ է անվանել:
«Կարծում եմ՝ Նիկոլն ունի այն խիզախությունը, որ ներողություն խնդրի երեկվա իր պիտակավորման համար, այդ կանայք իր մոր կամ կնոջ տարիքին են: Եթե նա էլ չանի, կհորդորեմ «Ելքի» մյուս անդամներին՝ դա անել իր փոխարեն»
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանն Արարատում ունեցած իր ելույթում անդրադարձել է նաև դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների կողմից ցուցակների հավաքագրման աղմկահարույց պատմությանը նշելով՝
«Մենք ասում ենք՝ հայոց դպրոցը պետք է արմատախիլ անենք քաղաքական պոռնիկներից»:
Կարդացեք նաև՝ Երևանյան լճի կողքը կանգնող պոռնիկների գործողության մասին ի՞նչ կասեք...Փաշինյանի հարցը՝ ՀՀԿ-ին