Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լուսանկար է տեղադրել ֆեյսբուքյան էջում` մակագրելով. Շուրջպար ԼՂՀ աշակերտների հետ Ստեփանակերտի հրապարակում:
Նշենք, որ Ստեփանակերտում կայացել է «Կրթությունն՝ առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովը, որի նպատակն էր մեկ անգամ ևս կարևորել կրթության, որպես մարդու հիմնարար ազատության և իրավունքի իրականացումը ինչպես միջազգայնորեն ճանաչված, այնպես էլ չճանաչված պետությունների քաղաքացիների համար:
Ի դեպ, լրագրող Կարմեն Դավթյանն, արձագանքելով լուսանկարին, Արցախի բարբառով հետևյալ գրառումն է կատարել.
«Պույեե~..
Էդ լա քյալցալա ուրիշ երգիր:
Տառալա` մունք:
Խառնվելա ուրիշի գործերին:
Մեն-մենակ էլ պար ա յիկալ..
Հ.Գ. Աշոտյա՞ն`
-Սծիպանակերտի հրապարակում պարում էիր, որ ինչ անես:
-Աշոտյա՞ն, բա ասում էիր.
-Յիս իդ պարը գյուդում չեմ, գյուդում չեմ` գյուդում չեմ.
Իմա` քաղաքականությամբ չես զբաղվում:
Ինչ գործ ունես այլ պետության ... չէ , սպասի գրագետ ձեւակերպեմ` ձեր վոժդի պես` հայկական երկրորդ միավորում-պետությունում
-Ինչի ես էս նեղ մաջալին պար կյամ..
-Բա հո՞ր ա ուրանց նախարարը, որ տու միակ իս պյար կյամ երկրորդ պետությունում, Աշոտյան:
Հինչ կոսպրատիվ պյան կա էդ պարին տակ, Աշոտյան` Ադրբեջան-Ռուսաստան-Եվրասիական միություն եւ վերջապես Հայաստան-Ղարաբաղ էս խառը վախտերով
-Խոստովանի, թե չէ` մենք կփորենք-կգտնենք:
Ա~, մի րոպե, էս էլ երեւի Ղարաբաղի նախարարն ա...
Պարզ ա»: