▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Աշոտյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի՞

2022 թվականի փետրվարի 4-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է ստացվել Hayeli.am լրատվական կայքում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ հունվարի 25-ի հարցազրույցի տեսապատճենը:

Aravot.am-ի տեղեկություններով, հարցազրույցի տեսագրությունն այժմ ուսումնասիրվում է եւ առաջիկա օրերին հստակ կլինի՝ Արմեն Աշոտյանի հայտարարություններում քրեական գործեր հարուցելու հիմքեր կա՞ն, թե՝ ոչ:

Այս առիթով կայքի հարցին ի պատասխան, Արմեն Աշոտյանն ասաց, որ ինքը գործընթացից տեղյակ չէ, ոստիկանությունից որեւէ փաստաթուղթ չի ստացել, ուստի, որեւէ մեկնաբանություն չի անի:

Հիշեցնենք, որ այդ օրը, մամուլի ասուլիսում Արմեն Աշոտյանն ի թիվս այլ հայտարարությունների, վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանել էր «գեոպոլիտիկ պուտանկա»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին