▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Աշոտյանի նվերը

 

Այսօր` փետրվարի 19-ին, լրանում է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 146 ամյակը: Այս օրը նշվում է նաև միմյանց գիրք նվիրելու օրը: Օրվա հետ կապված՝ հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկավ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա նախարարություն հրավիրեց բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին իրեն գիրք նվիրել ու ստանալ: Ներկաների թիվը փոքր-ինչ զարացրեց նախարարին, քանի որ սպասվածից շատ էին:
Ավելին, երկար-բարակ ճանպարհ էր կտրել-անցել ու Ագարակից դեպի Երևան  շտապել տեղի Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի սան Սարգիս Մելքոնյանը

Այսօր` փետրվարի 19-ին, լրանում է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 146- ամյակը: Այս օրը նշվում է նաև միմյանց գիրք նվիրելու օրը: Օրվա հետ կապված՝ հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկավ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա նախարարություն հրավիրեց բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին իրեն գիրք նվիրել ու ստանալ: Ներկաների թիվը փոքր-ինչ զարմացրեց նախարարին, քանի որ սպասվածից շատ էին:

Ավելին, երկար-բարակ ճանպարհ էր կտրել-անցել ու Ագարակից դեպի Երևան  շտապել տեղի Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Սարգիս Մելքոնյանը, ով նախաձեռնության մասին տեղեկացել էր ֆեյսբուքից.

«Տեսա նախարարի գրառումը, որոշեցի գալ ու նրան նվիրել հարազատ գյուղիս մասին պատմող գիրքն ու իմ հեղինակած բանաստեղծությունների ժողովածուն»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարգիսը:

Պատանու խոսքով՝ իր կարդացած վերջին գիրքը Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզոն» է, իսկ այսօր ստացած առաջին նվերը «Անտարես»-ի կողմից Դոստոևսկու «Ապուշը»-ն է եղել:

Նշենք, որ Արմեն Աշոտյանը ներկաներին նվիրեց իր բանաստեղծությունների «Голос» ժողովածուն:

Անի Կարապետյան

 

 

 

 


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին