|
Դուք ասում եք՝ Արմեն Գրիգորյանը սուտ է ասում, ժողովուրդն հիմա ո՞ւմ հավատ։ Իշխանությունն ասում է Սերժ Սարգսյանը 2016-ին խոստում է տվել, ընդդիմությունն ասում է՝ չի տվել, սուտ է ասում։ Կա՞ մի փաստ, ապացույց, որը կարելի է ներկայացնել․ լրագրողի հարցին «Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը պատասխանեց․ «Երբ որ մեկն ասում է՝ «խոստում է տվել», ինքը պետք է ապացուցի։ Եթե չի ապացուցում, ուրեմն խոստում չի ըտվել։ Թող ապացուցեն։ Եթե ես մեկի մասին ասում եմ՝ ինչ-որ գաղտնի բաներ է արել, ես պետք է ապացուցեմ, ցանկացածի մասին ինչ ասես կարող ես ասել»,- մեկնաբանեց Վ․ Մանուկյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմին, Վ․ Մանուկյանն ասաց, որ Ադրբեջանը 20 տարուց ավելի պատրաստվում էր դրան։ «Ինքը հսկայական սպառազինություն գնեց, 2016-ին նա փորձեց առաջ գնալ: Երկու օր իրեն հաջողվեց բավականին առաջ գնալ, բայց հետո դիմադրության եղավ, նաև որոշ մասերում սկսեցին հետ նահանջել, դրա համար իրենք ուզեցին կանգնեցնել պատերազմը: Իրենք դա համարեցին անհաջող փորձ: Դրանից հետո ՀՀ-ն բանակցություններում ստացավ առավելություններ: Դրանք Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերն էին»,-ասաց Մանուկյանը՝ նշելով, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, թե 2016-ին ապրիլյան պատերազմը կանգնեցվել է, որովհետև Սերժ Սարգսյանը ինչ-որ բան է խոստացել Ադրբեջանին, բացարձակ սուտ է։ Կարդացեք նաև՝ |
«Արմեն Գրիգորյանի հայտարարությունը բացարձակ սուտ է»․ Վազգեն Մանուկյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին



