ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ իմ կողմից հրապարակված փաստաթուղթը Արցախն Ադրբեջանին հանձնելու նիկոլական մտադրությունների մասին սպասելիորեն բուռն քննարկման արժանացավ։ Հայաստանը չի ներքաշվի Լաչինի միջանցքի բացման շուրջ բանակցություններին: Այս մասին FactorTV-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է հնարավորինս արագ ապաշրջափակվի եւ միջանցքի անխափան գործունեությունը վերականգնվի եւ Հայաստանը այս գծին հավատարիմ է մնացել Մյունխենում եւ ցանկացած այլ վայրում։ Նա հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունը նախապես որոշել էր Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետերի գտնվելու վայրը, որտեղից կարող է տեղի ունենալ հաղորդակցության ապաշրջափակումը։ «Հայաստանը պատրաստ է ապաշրջափակմանը, սպասում ենք Բաքվի արձագանքին։ Բայց արտատարածքային ենթատեքստը չի քննարկվի, դա կարմիր գիծ է Հայաստանի համար։ Ալիեւն ինքը վերջերս խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Հայաստանի տարածքով միջանցքի մասին պայմանավորվածություն չկա։ Այսինքն՝ սա նրա հորինածն է, բայց նրա հռետորաբանությունը չի ազդել գործընթացների վրա եւ չի ազդի»,- նկատել է Գրիգորյանը։ Նա վստահեցրել է, որ այս հարցում բանավոր պայմանավորվածություններ չկան, Հայաստանը ստորագրել է նոյեմբերի 9-ի հայտարարությունները, երբ այս ձեւակերպումը հանվել է։ «Հայաստանը շահագրգռված է ապաշրջափակմամբ, եւ մենք մեխանիզմներ ենք առաջարկել։ Ո՛չ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ո՛չ էլ ՌԴ նախագահի նոյեմբերի 10-ի հրամանագրում գրված չէ, որ Հայաստանը ճանապարհը (Նախիջեւանից Ադրբեջան-խմբ.) ԱԴԾ-ի վերահսկողությանը փոխանցելու պարտավորություն է ստանձնել։ Այս ճանապարհը Հայաստանը կվերահսկի, եւ ԱԴԾ-ն արդեն կհետեւի Հայաստանի կողմից այդ պարտավորության կատարմանը»,- եզրափակել է պաշտոնյան։ |
«Արմեն Գրիգորյանն իր հարցազրույցում փորձեց ինքն իրեն, իսկ իրականում՝ բոլորիդ, կրկին էշի տեղ դնել»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet