▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանը օգնական և խորհրդա­կա­ններ է նշանակել

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Համլետ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ  Հանրա­պե­տության նախա­գահի խորհրդա­կա­ն նշանակելու մասին:

Մինչ նշանակում Համլետ Գասպարյանը զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի խորհրդականի եւ քաղաքական ծրագրավորման վարչության պետի պաշտոնը:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Արա Ալեքսանյանը նշանակվել է Հանրապետության նախա­գահի խորհրդա­կան՝ հասարակական հիմունքներով:

Արա Ալեքսանյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր է, դասավանդում է Երեւանի պետական համալսարանում: Դիսկրետ մաթեմատիկայի եւ տեսական ինֆորմատիկայի ամբիոնի վարիչն է:

Նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ Հասմիկ Պետրոսյանը նշանակվել է Հանրապետության նախագահի օգնական:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին