«Քիչ առաջ Աննա Մկրտչյանը մի հարցով չախեց եւ Նիկոլին, եւ Օմեգա Արոյին, եւս մեկ անգամ ցույց տալով ժողովրդին, թե ում ձեռքերում է գտնվում նրա ճակատագիրը:
Հարցի մի մասը վերաբերում էր Հայոց ցեղասպանության խնդրին, եւ թե կապիտուլյանտը, թե շպիոնը, վախենալով իրենց թյուրքական տերերից, հրապարակավ խուսափեցին խոսել խնդրի մասին: Փոխարենը Արոն հղում արեց կառավարության ծրագրի համապատասխան բաժնին, ցցուն դարձնելով այն փաստը, որ սրանք վախենում են բարձրաձայնել անգամ իրենց ծրագրում գրածը: Բայց սա դեռ ամենը չէ: Փորձելով փնթի կռուտիտ լինել Աննայի հարցից, Օմեգան մի կարեւոր բլթ արեց, թե բա Հայոց ցեղասպանության փաստը հարցականի տակ դնող իշխանություն Հայաստանում չի եղել եւ չկա: WTF ??? Մնում էր դա էլ լիներ ու պրծ: Իսկ այժմ խոսքը գնում է սրանց կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելու մասին, ինչի խոստովանությունը Օմեգա Արոն փաստացի արեց այսօրվա հարցուպատասխանին», - գրել է ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ եւ, որպես հետգրություն, հավելել.
«Արո, վերջը պարզեցի՞ր, թե ինչու՞ էր Նիկոլը նոյեմբերի 9-ի գիշերը հենց քեզ որոշել ժերտվա տալ, թուրքի յոլդաշ...»:
Դիտեք նաև՝