Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Երբ առողջապահության նախարարությունն ասում է, որ ստուգումների արդյունքում պարզել ենք, թե բնակչության մեծ մասի մոտ երկաթի ու ֆոլոթթվի պակաս կա, քիչ է մնում մի հատ մեծ տետր վերցնեմ գնամ ու սաղ հարևաններիս հարցնեմ, ձեզ ստուգել են արդյո՞ք երկաթի և ֆոլաթթվի պակասի դեմ:
Համոզված եմ հարևաններիս ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան կտա: Ինչ է ստացվում, չերևացող մարդկանց են ստուգել, թե՞ «Մեռած հոգիներին»: Ժողովուրդ այս ձեր խոսքերը առ ոչինչ են: Խնդրում եմ թվերով ասել քանի հոգու եք ստուգել, ում եք ստուգել ու մի հատ անուն ազգանուններով ցուցակ ներկայացրեք, թե ում մոտ պակաս կար: Թե չէ ես էլ հենց հիմա կասեմ առողջապահության նախարարությունը ինձ 30.000 դոլար է պարտք ու կսկսեմ պահանջել: Ի՞նչ կապ ունի թուղթ կա չկա, փաստ կա չկա: Կներեք, բայց ձեր խոսքերը ինձ համար առոչինչ են, եթե չկան փասթեր: