ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ առավոտյան հանձնած թեստի արդյուքը եղել է բացասական: Նաեւ շնորհակալություն է հայտնել մինչ այս պահը ստացած նամակների, աջակցության և բարեմաղթանքների համար: Վարչապետի տիկինը մասնավորապես գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր առավոտյան արված կորոնավիրուսի թեստը ցույց է տվել բացասական արդյունք։ Շնորհակալ ենք ձեր նամակների, աջակցության և բարեմաղթանքների համար։ Խնդրում եմ հետևե՛ք հիգիենայի կանոներին, խուճապի մի՛ մատնվեք, կանխարգելիչ բոլոր միջոցառումներին շատ լո՛ւրջ վերաբերվեք, դրսևորե՛ք բարձր պատասխանատվություն, կատարե՛ք այն բոլոր հրահանգները, որը կստանաք Առողջապահության նախարարությունից։
Առողջություն բոլորիս և Աստված պահպանի մեր երկիրը և մեր ժողովրդին»։
Դիտեք նաև՝ Կորոնավիրուս. իմ ու Աննայի թեստի պատասխանը՝ բացասական. Փաշինյանն ուղիղ եթերում էր