▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն Քարամյանը կփոխարինի Գագիկ Ծառուկյանին

2015 թ. փետրվարի 20-ին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում տեղի ունեցավ կառավարման խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում խորհրդի նախագահի ընտրությունն էր:
Խորհրդի նիստին մասնակցում էին խորհրդի 24 անդամներից 23-ը, որոնք առաջադրեցին և միաձայն խորհրդի նախագահ ընտրեցին Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանին:
Իր ելույթում Արսեն Քարամյանը շնորհակալություն հայտնեց խորհրդի անդամներին վստահության համար և համոզմունք հայտնեց, որ բուհը կշարունակի բարձր մակարդակով իրականացնել իր գիտակրթական գործունեությունը։
«Բոլոր այն լավ ավանդույթները, որոնք կան Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում պետք է շարունակվեն, բայց միևնույն ժամանակ պետք է մտածել նոր ավանդույթների ձևավորման, գիտակրթական գործի կազմակերպման որակի բարձրացման, ուսումնառության և դասավանդման մեթոդների արդիականացման մասին:
Արագ փոփոխվող դարաշրջանում բարձրագույն կրթությունը պետք է զարգանա համաշխարհային կրթագիտական միտումներին համընթաց, որովհետև միայն այդպես է հնարավոր ունենալ գիտակից ու բանիմաց քաղաքացիներ և ստեղծել գիտելիքահեն հասարակություն»,- նշեց Ա. Քարամյանը:
Առաջիկայում լրանում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հիմնադրման 70-ամյակը և խորհրդի նորընտիր նախագահը պատրաստակամություն հայտնեց ինստիտուտի բոլոր ժամանակների լավագույն շրջանավարտների ներուժի ներգրավմամբ հավուր պատշաճի նշելու բուհի հոբելյանը:
Իր ելույթի ավարտին Ա. Քարամյանը խորհրդի անդամների անունից շնորհակալություն հայտնեց խորհրդի նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ խորհրդում իրականացրած աշխատանքների համար:
Շնորհավորելով խորհրդի նորընտիր նախագահին՝ ինստիտուտի ռեկտոր ՎահրամԱռաքելյանը նշեց, որ ուրախ է այդ պաշտոնում տեսնել Արսեն Քարամյանին, որի համալսարանական կենսագրությունը թույլ է տալիս վստահաբար պնդել, որ նա լավատեղյակ է բարձրագույն կրթության բնագավառի մարտահրավերներին և լիարժեք պատկերացնում է բուհական կրթության արդիականացման հիմնախնդիրներն ու այդ ոլորտում առկա անելիքները:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության

 տեղեկատվության և հասարակայնության հետ

կապերի բաժին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին