▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն Թորոսյանի հայրը պաշտոն է ստացել Շրջակա միջավայրի նախարարությունում

ՀՀ վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հայրը՝ Գևորգ Թորոսյանը, վերջերս պաշտոն է ստացել շրջակա միջավայրի նախարարությունում։

NEWS.am–ն է գրում, նշելով, որ  Թորոսյանի հայրը, ով  նախկինում  աշխատել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի  ընդերքի գործակալությունում, մեկ ամիս առաջ աշխատանքի է անցել Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ում։

Կայքի աղբյուրների փոխանցմամբ՝  բարձրաստիճան պաշտոնյայի հայրը, որն առանձնապես ոգևորված չէ նոր աշխատանքով, ՊՈԱԿ–ում հաճախ է քաղաքական զրույցների բռնվում գործընկերների հետ։

Վերջերս նա հայտարարել է, որ «Նիկոլը վաղ թե ուշ գնալու է» և անկեղծացել, որ որպես վարչապետի հավանական թեկնածու տեսնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։ Ի դեպ, ասում են՝ չնայած վարչապետի նկատմամբ անվստահութանը, նա այսօր ջանասիրաբար աշխատել է Փաշինյանի կազամակերպած հանրահավաքի համար աշխատակիցների ցուցակագրմանը։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին